ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող է տարածել երկրորդային արժեթղթերի առևտրի և կարճաժամկետ վարկերի վրա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ֆինանսների նախարարության աղբյուրին:
Նշվում է, որ ներկայում թույլատրվում է գործարքներ իրականացնել չմարված պարտավորություններ ունեցող ընկերությունների հետ, որոնք արդեն հայտնվել են պատժամիջոցների ցուցակում, ինչպես նաև նոր կարճաժամկետ պարտքային պարտավորությունների ու երկրորդային արժեթղթերի հետ: Սահմանափակումները կներմուծվեն, եթե անհրաժեշտ լինեն Մոսկվայի դեմ ավելի կոշտ միջոցառումներ:
Ինչպես հայտնել է աղբյուրը, նման որոշումը դեռևս քննարկման փուլում է: