ԱՄՆ-ն արգելել է Վենեսուելայի մի քանի կառավարական պաշտոնյաների մուտքը երկիր: Պետդեպը հայտարարել է, որ այդ անձինք (անունները չեն հրապարակվում) մասնակից են Վենեսուելայում մարդու իրավունքների խախտումներին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պատժամիջոցները վերաբերում են պաշտոնյաներին, որոնք ԱՄՆ-ի վարկածով՝ պատասխանատու են այս տարի ավելի վաղ Վենեսուելայում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարներին ահաբեկելու ու ձերբակալելու համար:
Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հաուան հայտարարել է, որ ԱՄՆ-ը գործում է «կայսերական ամբարտավանությամբ»: