Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ խոշոր բանկերից մեկին՝ Bank of America-ին, վճարել 1.27 մլրդ դոլար՝ որպես փոխհատուցում այն խախտումների, որոնք թույլ են տվել Countywide Financial ընկերությունը ձեռք բերելիս: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Դատավոր Ջեֆ Ռաքոֆը նշել է, որ ԱՄՆ կառավարության հետ կապված Fannie Mae և Freddie Mac հիպոթեքային ընկերությունները 2007-ին և 2008-ին ձեռք են բերել Countywide Financial-ից արժեթղթեր՝ ապահովված 2.96 մլրդ դոլարի հիպոթեքային վարկերով: Countywide Financial-ը տվել է տվյալ վարկերի մի մասը՝ առանց ստուգելու, թե արդյոք դրանցով կարելի՞ է վճարումներ կատարել:
ԱՄՆ իշխանությունների վկայությամբ՝ Countywide-ը տեղյակ է եղել խախտումների մասին, սակայն չի հայտնել վերոնշյալ երկու ընկերություններին, ինչի պատճառով նրանք զգալի վնասներ են կրել: Ուստի Bank of America-ն կփոխհատուցի Fannie Mae և Freddie Mac-ի կրած վնասները, ինչպես նաև այն ֆինանսական միջոցների դիմաց, որոնք ամերիկացի հարկատուները ֆինանսական ճգնաժամի տարիներին ծախսել են նրանց աջակցելու վրա: