Գազայի հատվածում չորեքշաբթի զոհվել է մոտ 130 պաղեստինցի: Այնտեղ արդեն 23 օր է՝ շարունակվում է իսրայելական ռազմական գործողությունը, որն արդեն ընդհանուր առմամբ ավելի քան 1300 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ Ալ-Կիդրան՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ամենաարյունալին հյուսիսային Ջեբալիա քաղաքում փախստականներով լեցուն ՄԱԿ-ի դպրոցի հրետակոծումն ու Գազայի մայրաքաղաքի արևելյան ծայրամասում շուկայի ռմբակոծումն էին «մարդասիրական հրադադարի» ժամանակ: Միայն երեկ վիրավորվել է 400 մարդ: Ընդհանուր առմամբ գործողության ողջ ընթացքում տուժածների թիվը հասնում է 7677-ի: