Մետաստազների դեմ պայքարը օնկոլոգիայում լուրջ խնդիր է հանդիսանում, քանի որ մետաստազները մարդու մեկ օրգանից մյուսը տեղափոխվելու հատկություն ունեն, որն կատարվում է դրանց զարգացման փուլում, հաղորդում է РТ իսպանական ռեսուրսը: Սակայն, բելգիացի գիտնականների նոր ուսումնասիրությունը կարող է օգնել կանխել դրանց զարգացումը:
Մկների վրա անցկացված փորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ քաղցկեղի բջջիջների տեղափոխման համար մեծ քանակությամբ ազատ թթվածին է արտադրվում, որն էլ իր հերթին խթանում է քաղցկեղի մետաստազների առաջացումը:
Գիտնականների կարծիքով՝ թթվածնի վերարտադրությունը կարող է արգելափակվել որոշակի հակաօքսիդանտների ակտիվացման միջոցով:Այս գործողությունները կօգնեն նաև արգելափակել քաղցկեղի մետաստազների զարգացումը: