Ուժեղ անտառային հրդեհի պատճառով փակվել է A-9 մայրուղու երթևեկությունը, որը Միջերկրական ծովի երկայնքով Ֆրանսիայից Իսպանիա է տանում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Հրդեհն առաջացել է մայրուղու մերձակայքում` Փեյրիակ դե Մեյր քաղաքի մոտ և արագությամբ մեծ տարածություն գրավել: Հրշեջներն արդեն մի քանի ժամ է՝ չեն կարողանում այն հանգցնել:
Մայրուղու օպերատոր ընկերությունը փակել է այնտեղ մուտքը` խոշոր քաղաքների կողմից: