Hilton հյուրանոցների ցանցը որոշել է տեխնոլոգիական նորարարությունների միջոցով ուրախացնել իր հաճախորդներին : Սմարթֆոնի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն համար ամրագրել, այլ սնունդ պատվիրել և նույնիսկ բացել սեփական համարի դռները, գրում է vestifinance.ru-ն:
Հաջորդ տարվանից հնարավոր կլինի նաև հեռախոսի օգնությամբ վճարել հյուրանոցային ծախսերը:
Համապատասխան հավելումը կաշխատի iOS-ով և Android-ով, իսկ Hilton-ի պատվերով պատրաստված էլեկտրոնային փականները բավականին հուսալի և անվտանգ են:
Hilton ցանցը պլանավորում է իր համակարգերը ադապտացնել բջջային սարքավորումներին արդեն մինչև 2016թվականի վերջը: Ցանցի շատ հյուրանոցներում այս համակարգի որոշ տարրեր արդեն գործում են: