Ավստրալիական Jetstar ավիաընկերությունը ներողություն է խնդրել Սիդնեյի չվերթներից մեկի անձնակազմի անդամի ոչ պատշաճ արտահայտության համար, գրում է BBC-ն:
Հասնելով նշանակված վայրին՝ բորտուղեկցորդը խորհուրդ է տվել ուղևորներին «զուգարանակոնքի մեջ լցնել» բոլոր արգելված նյութերը: Իր առաջարակը նա բացատրել է նրանով, որ օդանավակայանում ուղևորներին շների և հատուկ մասնագետների օգնությամբ կստուգեն:
Հայտարարությունից հետո զուգարանների դռների մոտ հերթեր են գոյացել:
Որոշ տվյալների համաձայն՝ չվերթի ուղևորների մեծ մասը Սիդնեյ էր վերադառնում Գոլդ Կոստայի երաժշտական փառատոնից:
Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Մոյնիենը հայտարարել է, որ բորտուղեկցորդը ոչ ճիշտ բառեր է ընտրել՝ շեղվելով ինքնաթիռի վրա արվող հայտարարության ստանդարտ տեքստից: