Չորս փղերի, որոնց չինացի թմրավաճառները Մյանմուում օգտագործել են հերոյին տեղափոխելու նպատակով, թմրանյութերի կախվածությունից վերականգնողական կուրս են անցել: Չինաստանում «Վայրի փղերի դաշտ» արգելոցի աշխատակիցները որոշել են, որ կենդանիներին օգնություն է անհրաժեշտ, քանի որ նրանց մոտ նկատել են այսպես կոչված «լոմկային» բնորոշ վարք, գրում է Daily Mail-ը:
Պարզվել է, որ կենդանիների տերերը նրանց ավելի հնազանդ դարձնելու համար փղերին կերակրել են օփիումով «սնուցված» մրգերով: Արդյունքում, նրանց մոտ հերոյինից կախվածություն է առաջացել: Մեկ տարվա ընթացքում կենդանիները ստացել են «Մեթադոն» կոչվող դեղահաբը` կախվածությունից ազատվելու համար: