SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 28-ին ավտովթարի է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Իջևանի ոստիկանապետը եղել է իր ընկերոջ 35-ամյա Հրայր Միրումյանի վարած BMW X5 մակնիշի 50 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայում:
Հ. Միրումյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին, իսկ Իջևանի ոստիկանապետը տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: