Թողարկվել է «Քաղցած խաղեր-3» ֆիլմի նոր թրեյլերը` Mockingjay-ը: Այս մասին գրում է Lady.ru կայքը:
Թրեյլերում մենք կտեսնենք նաև Ջուլիանա Մուրին: Մուրն առաջին անգամ է հայտնվում էկրանին`որպես ապստամբության առաջնորդ` Ալմա Քոյին անունով:
«Քաղցած խաղեր»-ի նոր մասում մենք ականատես կլինենք, որ Քիթնիսը ողջ է մնացել: Նրա ընտանիքը հարաբերական անվտանգության մեջ է, սակայն առևանգված է Փիթը, որի ճակատագիրն անհայտ է: Եվ այդժամ առասպելն իրականություն է դառնում: