Ռիհաննայի և Էմինեմի Monster Tour համերգային շրջագայությունը մեկնարկում է օգոստոսի 7-ին: Առաջին շոուն տեղի կունենա Կալիֆոռնիայի Pasadena Rose Bowl մարզադաշտում, գրում է Spletnik.ru-ն:
26-ամյա Ռիհաննան իր համերգների առաջխաղացմամբ զբաղվում է պրոմո հագուստների շնորհիվ: Այսպես, հուլիսի 29-ին նա Նյու Յորքի JFK օդանավակայան է ժամանել սև սվիթշոթով, որի վրա թեմատիկ նկար էր պատկերված: Երգչուհին կրում էր սև տաբատ, կաշվե կեդեր, Louis Vitton ապրանքանիշի պայուսակ: Ռիհաննայի կերպարը համալրում էին նրա գանգրահեր մազերը: