Fitch-ը նվազեցրել է ռուսական 13 բանկերի վարկանիշը, որոնք ունեն նաև օտարերկրյա կապիտալ` BBB-ից հասցնելով BBB+-ի` բացասական վարկանիշով: Այս մասին ասվում է գործակալության մամլո ասուլիսում:
Բանկերի վարկանիշերի նվազումը կապված է Ռուսաստանի ինքնիշխան վարկանիշի նվազեցման հետ` BBB-ից մինչև BBB+:
Վերոնշյալ 13 բանկերն են` Ռայֆայզենբանկը, Սիթիբանկը, Ռոսբանկը, Ռուսֆինանսբանկը, Դելտակրեդիտ բանկը, Չինաստանի բանկը, Նորդեա բանկը, Danske Bank-ը, ԻՆԳ բանկը, Seb բանկը, HSBC-ն, Credit Agricole բանկը, China Counstraction բանկը: