Նախկին բռնցկամարտիկ Մայք Թայսոնի մասին ֆիմում մարզիկի դերը կխաղա Ջեյմի Ֆոքսը, հաղորդում է The Guardian-ը:
Ինչպես պատմել է ինքը՝ Թայսոնը, Ֆոքսը բռնցակամարտիկի դերը կխաղա նրա կյանքի տարբեր փուլերում: Քանի որ Թայսոնն այժմ 48 տարեկան է, իսկ Ֆոքսը՝ 46, ֆիլմի ստեղծողները ստիպված կլինեն համակարգչային անիմացիայի միջոցով նկարահանել դեռահաս Թայսոնի մասնակցությամբ տեսարանները:
Մարզիկը հայտնել է, որ ֆիլմի ստեղծմանը կմասնակցի նաև ռեժիսոր Մարտին Սկորսեզեն: