41-ամյա գերմանացի թոփ-մոդել Հայդի Քլումը կրկին սիրահարված է և երջանիկ: Գեղեցկուհին հաճույքով սոցցանցում կիսվում է զուգընկերոջ լուսանկարներով, գրում է Viva.ru-ն:
Հայտնի թոփ-մոդել և բազմազավակ մայր Հայդի Քլումը այլևս չի ցանկանում թաքցնել իր սիրելիին՝ 27-ամյա արտ-դիլեր Վիտո Շնաբելին:
Օրեր առաջ Instagram-ում մոդելը հրապարակել է նոր ռոմանտիկ լուսանկարներ, որտեղ 41-ամյա գեղեցկուհին երիտասարդի հետ է: Նորաթուխ զույգը միասին հանգստի է մեկնել լողափ, որտեղ նշել է Վիտոյի ծննդյան օրը:
Սիրահարված Հայդին չի թաքցնում իր զգացմունքները և պարծենում է նոր սիրելիով բազմահազար երկրպագուների առաջ: