Անհետացող փրփուրը, որը հաջողությամբ կիրառվեց աշխարհի առաջնության ժամանակ, կկիրառվի նաև Անգլիայի գալիք առաջնության ընթացքում:
Արդեն հայտնի է, որ այս փրփուրը օգտագործվելու է Չեմպիոնների Լիգայի և Լա Լիգայի առաջիկա մրցաշրջաններում: Դրա շնորհիվ մրցավարները կարողանում են հստակեցնել «պատ» կազմած ֆուտբոլիստների սահմանագիծը:
Այսօր պարզ դարձավ, որ անհետացող փրփուրը կկիրառվի նաև Անգլիայի առաջնության ժամանակ: Այս մասին հայտնել է Անգլիայի Պրեմիեր լիգայի Twitter-ի պաշտոնական էջը: