Thursday, 18 04 2024
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան

Ցանկալի է, որ հայկական լոբբին ԱՄՆ-ում ավելի զորավոր լինի. The Boston Globe-ի լրագրող

Ցանկալի է, որ հայկական լոբբին ԱՄՆ-ում ավելի զորավոր լինի: Հայ Ավետարանչական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բոսթոն Գլուբ» (The Boston Globe) թերթի ամերիկահայ լրագրող և Բոսթոնի համալսարանի (University of Boston) լրագրության դասախոս Ջուլիետ Փենինգթոնը՝ անդրադառնալով ամերիկյան մամուլում Հայոց ցեղասպանության լուսաբանմանն ու ԱՄՆ-ում ազատ խոսքի իրավունքի իրագործմանը:

Նա նշեց, որ թուրքական գործող լոբբին ԱՄՆ-ում շատ հզոր է: Ըստ նրա՝ որոշ ամերիկյան ԶԼՄ-ներ փորձում են շրջանցել Եղեռնի թեման և, բնականաբար, ներկայացնել այն այլ կերպ, այսինքն՝ մեկուկես միլիոնի հայերի կոտորածը ներկայացնել որպես Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք և ոչ թե Մեծ Եղեռն ու Ցեղասպանություն: «Կան փաստացի տեղեկություններ, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, բայց խնդիրն այն է, որ շատերը դա փորձում են այլ կերպ ներկայացնել, ներկայացնել այնպես, որ կարծես դա եղել է ամբողջ պատմության բաղկացուցիչ մասը և ոչ թե առանձին եղեռնագործություն: Անշուշտ, թուրքական լոբբին մեծ ազդեցությամբ ներդրում է իրականացնում մեղմացնելու և շրջանցելու համար Ցեղասպանության թեման, որի մասին պետք է խոսվի, և որի 100-ամյա տարելիցը պետք է նշվի հաջորդ տարի: Այսինքն՝ նրանք իրենց լոբբին իրականացնում են՝ այցելելով համալսարաններ, ԶԼՄ-ներ, համոզելով նյութերը ներկայացնել ոչ թե որպես Ցեղասպանություն կամ Ցեղասպանությունը բառը կիրառելով, այլ պարզապես որպես Համաշխարհային պատերազմի բաղկացուցիչ մաս:

Զուգահեռ գործում է նաև հայկական լոբբին: Անշուշտ, այս ուղղությամբ երկու կողմն էլ հետաքրքրված են: Եվ թուրքական, և հայկական լոբբին ունեն հզոր գործիչներ: Դժբախտաբար, ԱՄՆ-ն Թուրքիայի կարիքն ունի, լինի նավթը, օդային տարածությունը, և, դժբախտաբար, եթե մենք փորձում ենք խոսել Ցեղասպանության մասին, այստեղ մեզ զգուշացվում է շատ չծավալվել»,- նշեց ամերիկահայ լրագրողը: Վերջինս ասաց, թե կցանականար, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին ավելի զորավոր լիներ, թեև այն գոյություն ունի: Չնայած, նրա խոսքերով, անկախ լոբբիից, գոյություն ունի աշխարհաքաղաքականությունը, որը հետևյալն է՝ ԱՄՆ-ն ունի կախվածություն Թուրքիայից:

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում