Ալբանիայի Կենտրոնական բանկի պահոցներից մոտ 5 մլն եվրո են գողացել, հայտնում է Associated Press-ը:
Երկրի իշխանությունները փողի գողությանը մասնկացության կասկածանքով ձերբակալել են բանկի 2 աշխատակցի: Նրանցից մեկը խոստովանել է, որ վերջին 4 տարիների ընթացքում աստիճանաբար փող է գողացել: Նա գումարի մեծ մասը ծախսել է ազարտային խաղերի վրա:
Ալբանիայի բանկը վերահսկում է գների կայունությունն ամբողջ երկրում և 16 մասնավոր բանկ է կառավարում: