ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով «սև ցուցակում» ևս 8 մարդու և 3 ընկերության ընդգրկումը: ԵՄ խորհուրդը նաև ներդրումների ոլորտում «լրացուցիչ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ», հայտնում է ITAR-TASS-ը: Արգելված են ներդրումները տրանսպորտի, ենթակառուցվածքի, հեռահաղորդակցության, էներգետիկայի, նավթի, գազի և հանքային նյութերի արդյունահանման ոլորտների նախագծերում:
Այդպիսով, ցուցակում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը հասել է 95-ի, իրավաբանական անձանց թիվը՝ 23-ի: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօր երեկոյան: