«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ասել է, որ իրեն երեք ամիս է հարկավոր, որից հետո արդյունքները կբարելավվեն: Հոլանդացի մասնագետը նշել է, որ թիմը պետք է ընտելանա իր պահանջներին:
«Յուրաքանչյուր ակումբում, որտեղ աշխատել եմ, ինձ հարկավոր է եղել երեք ամիս: Այդ ամիսների ընթացքում ֆուտբոլիստները հասկացել են, թե ինչ եմ ցանկանում, ով եմ ես` որպես մարդ և որպես մարզիչ: Ես ուղիղ մարդ եմ, իրերն իրենց անուններով եմ կոչում:
Իմ մոտեցումը պետք է անցնի ֆուտբոլիստի ուղեղով, ոչ թե ոտքերով: «Բավարիա»-ում երեք ամիս աշխատելուց հետո մենք յոթերորդն էինք Բունդեսլիգայում և երրորդը` Չեմպիոնների Լիգայի խմբում: Այնուհետև հասունացավ բեկումնային պահը»,- Goal. com-ը մեջբերում է վան Գալի խոսքերը: