Իսրայելը սպառել է Գազայի հատվածում ռազմական գործողության բոլոր հնարավորությունները: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Իսրայելը սպառել է Գազայի հատվածում ռազմական հնարավորությունները, անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով գտնել հակամարտության լուծումը»,- լրագրողներին ասել է Պերեսը՝ այն հոսպիտալ կատարած այցից հետո, որտեղ բուժվում են իսրայելցի վիրավոր զինվորները:
Պերեսը նաև նշել է, որ Իսրայելը պետք է հասնի Գազայի հատվածում Պաղեստինի ազգային վարչակազմի իշխանության վերականգնմանը: