«Վալենսիա»-ի և «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Գաիսկա Մենդիետայի կարծիքով` «Ռեալ»-ում թերագնահատում են կիսապաշտպան Անխել դի Մարիային: Իսպանացի վետերանը նշել է, որ ակումբում իր նշանակությամբ արգենտինացին չի զիջում Քրիշտիանու Ռոնալդուին և Կարիմ Բենզեմային:
«Կարծում եմ` «Ռեալ»-ում թերագնահատում են Դի Մարիային: Խաղադաշտում նա կարող է հանդես գալ տարբեր գծերում` աջ, ձախ կողմերում կամ կենտրոնում: Քրիշտիանու Ռոնալդուի և Կարիմ Բենզեմայի հետ մեկտեղ նա կարևոր դերակատարություն ունի «արքայական ակումբ»-ում:
Արգենտինացին լուծում է ակումբի բազմաթիվ խնդիրներ`բարելավելով թիմի խաղը»,- Goal. com-ը մեջբերում է Մենդիետայի խոսքերը: