Մասնագետները խոցելիություն են հայտնաբերել, որը վտանգի տակ է դնում Android սարքերի տերերի անձնական տվյալները: Ցանցահենները կարող են նույնականացման կեղծ կոդեր ստեղծել, որոնց շնորհիվ հավելվածն ընկալվում է որպես վստահելի: Դա հնարավորություն է տալիս ներթափանցել բջջային սարքի մեջ և հասանելիություն ստանալ դրանում պահվող տվյալներին՝ հայտնում է The Financial Times-ը:
«Կիբերհանցագործները կարող էին «հրակնատ» օգտագործել ու հասանելիություն ստանալ առանձին հավելվածում կամ ամբողջ սարքում պահվող տվյալներին: Վտանգի տակ են հայտնվել նաև բջջային բանքինգի միջոցով օպերացիաները և կորպորատիվ էլեկտրոնային փոստի տվյալները»,- հայտարարել է Bluebox Security ընկերության տեխնիկական տնօրեն Ջեֆ Ֆորիսթալը:
Bluebox-ն այս տարվա ապրիլին Google-ին տեղեկացրել է վտանգի մասին, որից հետո թողարկվել է Android-ի նորացումը: Ռիսկի գոտում են մնում սարքերի այն տերերը, որոնք չեն ներբեռնել ծրագրային ապահովման նոր տարբերակը: