Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ ակումբը չի վաճառի պաշտպան Մաց Հյումելսի տրանսֆերը:
«Այն, որ Հյումելսն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից է, մենք գիտեինք նաև մինչև Մունդիալը: Մացը կարող է իր հետևից տանել թիմը, նա հիանալի է կառուցում խաղն ու մեծ պրոֆեսիոնալ է:
Երջանիկ ենք, որ նա պայմանագիր է ստորագրել «Բորուսիա»-ի հետ` առանց պահանջներ ներկայացնելու»,- Bild-ը մեջբերում է Ցորկի խոսքերը: