Thursday, 28 03 2024
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

ՀՀԿ-ի հերթական հարուստ պատգամավորների կարողությունը

Շարունակելով ներկայացնել Հանրապետական կուսակցության պաշտոնյաների հայտարարագրած և չհայտարարագրած՝ հանրությանը հայտնի գույքն ու եկամուտը՝ այս անգամ նույնպես անդրադառնալու ենք բավականին մեծ կարողություն ունեցող, բայց ոչնչով աչքի չընկնող պատգամավորներին:

Այս անգամ ուշադրություն գրավեցին պատգամավորներ Մնացական Մնացականյանի և Սպարտակ Մելիքյանի հայտարարագրերը, որոնք բավականին տարողունակ էին: Այս երկուսը ՀՀԿ-ական շատ այլ պատգամավորների նման պարտաճանաչորեն հաճախում են Ազգային ժողովի նիստերին և, որ ամենակարևորն է, պարտաճանաչորեն սեղմում են այն «կողմ» կամ «դեմ» կոճակը, ինչի մասին նախապես հրահանգվում են: Այս երկու պատգամավորների օրենսդրական աշխատանքը սահմանափակվում է միայն այդ հույժ կարևոր սեղմումներով:

Նախ հիշեցնենք, որ Մ. Մնացականյանը 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 15 ընտրատարածքից, Թալինի տարածաշրջանից: Մինչ այդ նա 2002 թվականից 10 տարի եղել է Թալինի քաղաքապետը: Իսկ դրանից առաջ նա Թալինի գյուղերից մեկում աշխատել է որպես անասնաբույժ, այնուհետև Թալինի գյուղվարչությունում, ապա ագրոարդյունաբերական միավորումում՝ որպես ավագ մասնագետ: 1993-1995թթ. նա եղել է «Թալին-3» գյուղմթերքների արտադրության կոոպերատիվի նախագահը: Իսկ 1995-2002թթ. Մ. Մնացականյանը ՀՀ տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտային-ճանապարհային ընկերության տնօրենն էր:

Այս ընթացքում Մ. Մնացականյանը հասցրել է ձեռք բերել բազմաթիվ անշարժ գույք, որոնց մեծ մասը գտնվում են Թալինում:

Եվ այսպես. 2012թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ այս պատգամավորն իր հայրենի Թալինում ունի 0,41 և 0,16 հեկտար տարածքով հող: Ունի վարելահող Թալինում և ևս մեկը՝ 16,8 հեկտար տարածքով, Արագածոտնի մարզում: Նա Թալինում ունի ևս հերկու հողամաս: Մ. Մնացականյանն այնտեղ ունի նաև երեք հատ շինություն՝ 286, 117 և 190 քառակուսի մետր տարածքով: ՀՀԿ-ական պատգամավորն այս հողատարածքներն ու շինությունները, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերել հիմնականում քաղաքապետ եղած ժամանակ:

Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի պաշտոնյաներն իրենց պաշտոնավարման ընթացքում աշխատում են այդ տարածքներում հնարավորինս շատ հողեր և շինություններ ձեռք բերել՝ հետո դրանք շահագործելու, վաճառելու կամ վարձով տալու միջոցով հարստություն դիզելու նպատակով: Փորձը նաև ցույց է տալիս, որ այդ պաշտոնյաներն այդ գույքը ձեռք են բերում ոչ թե շուկայական, այլ իրենց պաշտոնեական դիրքը օգտագործելու միջոցով՝ չնչին գներով:

Մ. Մնացականյանը Թալինում ունի 254 քմ տարածքով մի բնակելի տուն և 104 քմ տարածքով մի բնակարան էլ՝ Երևանում, Բաղրամյան պողոտայում: Նրան է պատկանում նաև «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ընկերությունը: Իսկ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով անցած տարի ներկայացրած հայտարարագրում Մ. Մնացականյանը նշել է, որ ունի 8 հազար դոլար և 24 մլն դոլար:

Ս. Մելիքյանի հայտարարագիրն էլ պակաս ներկայանալի չէ: Այս պատգամավորինն է «Անանիա Շիրակացի» համալսարանը և «Ավտոմեխանիկա» ընկերության մոտ 50 տոկոս բաժնեմասը: Պարզվում է, որ այս պատգամավորին է պատկանում նաև «Զեյթունի շուկան», ինչպես նաև մի պանսիոնատ Հրազդան քաղաքում: Նա 7223 քմ տարածքով առևտրի կենտրոն ունի Արմավիր քաղաքում, 428 քմ տարածքով ճաշարան-տաղավար՝ Աբովյան քաղաքում, 2761 քմ տարածքով վարչական շենք՝ Երևանում: Ունի 18 հեկտար հողամաս՝ Հրազդանում, 2 հեկտար՝ Արմավիրում, 1554 քմ տարածքով բնակելի տուն ու 92 քմ տարածքով բնակարան՝ Աբովյանում: Ս. Մելիքյանը ունի նաև մեկ «Տոյոտա Լենդ Կռաուզեռ» մակնիշի ավտոմեքենա և «Նյու Հոլլանդ 55Մ» տրակտոր: Իսկ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում լրացրել է, որ ունի 400.000 ԱՄՆ դոլար և 20 մլն դամ:

Պարզվում է՝ ինչպես ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալքսանյանի կինը՝ Շողիկն է ամուսնուց շատ ավելի հարուստ, այնպես էլ այս պատգամավորի կինը՝ Քնարիկը: Վերջինս հայտարարագրել է 24 մլն դրամ և 750 հազար դրամ: Իսկ ավելի ճիշտ՝ այս պատգամավորները օրենքի և հասարակության առաջ պատասխանատվությունից խուսափելու համար իրենց հարստության մի մասը գրանցում են կանանց, զոքանչների, վարորդների և այլ մերձավորների անուններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում