Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն աշխարհի 2014 թվականի առաջնությանը ազգային թիմի ելույթների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ հաճույքով է աշխատում, եթե շրջապատող մարդիկ վստահում են իրեն:
«Ֆուտբոլը բաղկացած է դրվագներից: Գնդակը կամ դարպասում է, կամ` ոչ: Մեր պարագայում գնդակը դարպասում չհայտնվեց:
Հաճույքով եմ աշխատում, եթե տեսնում եմ, որ շրջապատող մարդիկ վստահում են ինձ: Եթե չվստահեն ինձ, հրաժարական կտամ: Ես լուրջ մարդ եմ: Հայրս սովորեցրել է հարգել աշխատանքն ու մադկանց»,- ասել է Կապելոն: