Ռուսական կառավարությունը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդեի համար շատ շքեղ նվեր է նախապատրաստում: Նրան կառաջարկվի Ղրիմի գինեգործության կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն, որը Ֆրանսիայում լրջորեն և արդեն երկար ժամանակ զբաղվում է գինեգործությամբ, իսկ հիմա կարող է դառնալ Ղրիմի դեռ գոյություն չունեցող գինեգործության կոմիտեի ղեկավար: Նման կոմիտե ստեղծելու խնդրանքով խորհրդարանի նախագահին է դիմել պատգամավոր Իգոր Զոտովը:
«Այսօր Ժերարը ոչ միայն ֆրանսիական կինեմատոգրաֆի և գրավչության, այլև ռուսական ոգու լայնության խորհրդանիշ է: Տարածաշրջանի համար օգտակար կլիներ, եթե գինեգործության ոլորտում համաշխարհային համբավ ունեցող փորձագետ Ժերար Դեպարդիեն ղեկավարեր պետական կառույցը՝ Ղրիմի գինեգործության կոմիտեն: Ցանկացած դեպքում դա օգտակար կլինի տարածաշրջանի վարկանիշի, գինեգործության զարգացման համար: Դա կգրավի ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային հանրության ուշադրությունը ղրիմյան գինու հանդեպ, որը որակով ոչ միայն չի զիջում մեծ համբավ ունեցող գինիներին, այլև որոշ չափանիշներով նույնիսկ գերազանցում է»,- լրատվամիջոցները փոխանցում են Զոտովի խոսքերը:
Դեպարդիեն դեռ չի մեկնաբանել նման գայթակղիչ առաջարկին, քանի որ նա վաղուց «աչք էր դրել» ղրիմյան արևոտ հողերի վրա, որտեղ արդեն հասցրել է խաղողի սեփական այգին ունենալ: