Միրանդա Քերը Մյունխենում է, ուր մեկնել է Escada Joyful օծանելիքը ներկայացելու, հայտնում է spletnik.ru-ն: 31-ամյա Քերն ապրանքանիշի դեմք էր հայտարարվել այս տարվա մարտին:
Երեկ շնորհանդեսի ժամանակ Միրանդան կրել է կանաչ զգեստ՝ ծաղկային պրինտով: Ավելի ուշ մոդելը կրել է կարմիր զգեստ:
Անձնական կյանքի մասին. ըստ շշուկների՝ հոկտեմբերին Օռլանդո Բլումից բաժանվելուց հետո Միրանդան հիմա հանդիպում է բիզնեսմեն Ջեյմս Փեքերի հետ:
Միրանդա Քերը՝ Մյունխենում շնորհանդեսի ժամանակ: