Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի բացառել, որ Քրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնակցել օգոստոսի 2-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ ընկերական հանդիպմանը:
Հիշեցնենք` պորտուգալացի մասնագետը ձախ ծնկի հետ կապված խնդիրներ ունի:
«Այսօր Ռոնալդուն անհատական երկու մարզում է անցկացրել: Եթե առաջիկա օրերին Քրիշտիանուն կարողանա մարզվել թիմի հետ, ապա կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Այդ առումով, սակայն, պետք է զգույշ լինենք»,- Reuters-ը մեջբերում է մասնագետի խոսքերը: