YouTube-ի աստղ, տեսանյութեր պատրաստող, ռեփեր Թիմոթի Դե Լա Գետոն տարիներ առաջ ծնողներին խոստացել էր գումար հավաքել և վճարել տուն գնելու համար:
Եվ ահա եկավ այն օրը, երբ նա իրագործեց խոստումը՝ նրանց նվիրելով 210 հազար դոլարի կտրոն: Ծնողների ուրախությունը նա նկարահանել է և ցույց տվել վիրտուալ հանրությանը: Ծնողներն իսկապես շոկի մեջ են եղել:
Նա երեկոյան տեսանյութեր էր պատրաստում՝ հավաստիացնելով ծնողներին, որ ջանքերը մի օր արդյունք կտան:
Այժմ երիտասարդը մտադիր է գումար խնայել ամուսնության համար, քանի որ ծնողները թոռներ են ուզում: