Թբիլիսիի ծայրամասում նավթի պահեստարան է պայթել: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» տեղեկատվական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Գլդանի շրջանում: Նշվում է, որ կրակը տարածվել է հարևան շենքում: Տարածքում պայթյունների ձայներ են լսվում:
Վրաստանի փրկարար և հրշեջ ծառայությունները նոր պայթյունների վտանգի պատճառով չեն կարողանում անմիջականորեն մոտենալ դեպքի վայրին: