Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

«Ֆինանսական բուրգի» գործով դատական նիստն «ընդմիջվեց» շտապօգնության շնորհիվ

Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Արթուր Անդրեասյանի գործի դատական քննությունը:

«Ֆինանսական բուրգ» անունը կրող այս գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը այսօր ևս առողջական վատ վիճակով էր ներկայացվել դատարան :

Մինչև դատական նիստի սկսվելն արդեն դատարան էր հրավիրվել շտապօգնություն:

Բժշկի տեղեկանքի համաձայն՝ Արթուր Անդրեասյանը բողոքել է ուժեղ գլխացավից, գլխապտույտից՝ ինչպես միշտ:

Նրան ցավազրկող ու թմրեցնող ներարկում է կատարվել անալգին-դիմեդրոլով: Ամբաստանյալի ճնշումը եղել է, ըստ նախագահող դատավորի ընթերցման, 100/170:

Բժիշկը եզրակացրել է, որ «ցանկալի չէ» ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստին:

Արթուր Անդրեասյանի տեսքը ակնհայտ անառողջ էր, նա հազիվ էր բացում աչքերը, դեմքը կարմրած էր, հայացքը՝ շաղված:
Նախագահողը քննարկման առարկա դարձրեց նիստը շարունակելու հարցը:

Նախ հարց ուղղեց ամբաստանյալին, թե նա ինչպե՞ս է պատկերացնում այս գործի ճակատագիրը, եթե դատական նիստերը մեկը մյուսի հետևից հետաձգվում են նրա առողջական վիճակի պատճառով: Ամբաստանյալը ոչինչ չասաց:

«Չի պատասխանում ամբաստանյալը»,- ասաց նախագահողը:

Բայց տվյալ դեպքում ասելիք ունեն առողջապահական և իրավապահ մարմինները, քանի որ մարդուն անվերջ գլխացավերով, ծանր առողջական վիճակով բերել-տանել դատարան, ինչ է թե՝ ոչ հստակ է ձևակերպված ամբաստանյալի ներկա առողջական վիճակին վերաբերող պաշտոնական եզրակացությունը, առնվազն՝ անմարդկային է:

Եթե մարդը այնպիսի առողջական խնդիրներ ունի, որ փաստացի անկարող է դատական նիստերին մասնակից լինել, ուրեմն՝ այնքան պիտի տանեն-բերեն, մինչև մի բան պատահի՞:

Մեղադրող Երիցյանը մեկ անգամ ևս ընթերցեց բժշկի տված այսօրվա տեղեկանքը, ընդգծեց, որ բժիշկը գրել է՝ «ցանկալի է» նիստը հետաձգել, ոչ թե՝ անհրաժեշտ է: Բայց քանի որ ամբաստանյալին անալգին-դիմեդրոլ է ներարկվել, ըստ մեղադրողի, ուրիշ բան չի մնում անել, քան՝ նիստը հետաձգելը:

Տուժողների շարքն առարկեց նիստը հետաձգելու դեմ՝ պատճառաբանելով, թե Արթուր Անդրեասյանի «վատառողջությունը» նպատակ է հետապնդում դատական քննությունը անհարկի ձգձգելու:

Նախագահողը որոշեց. քանի որ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ներարկվել են ցավազրկող ու թմրեցնող դեղամիջոցներ, ողջամտորեն հնարավոր չէ նման վիճակում գտնվող անձի մասնակցությունը դատական նիստին:

Նիստը հետաձգվեց:

Նկատի ունենալով, որ նախագահողը հերթական արձակուրդ է գնում, հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:

2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագով կատարված խարդախությունների համար:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում