«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է իր սաների գործողությունները Միլանի «Ինտեր»-ի դեմ ընկերական հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք` խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն ավելի հաջող են իրացրել «կարմիր սատանաներ»-ը:
«Ես շատ գոհ եմ: Կարծում եմ` սա մեր լավագույն խաղն էր նախամրցաշրջանային հատվածում: Մրցակիցը միայն մեկ անգամ կարողացավ հարվածել մեր դարպասի ուղղությամբ, այն էլ` տուգանայինի իրավունք ստանալուց հետո:
Մենք նաև 6-7 գոլային պահ ստեղծեցինք: Սաներս ավելի լավ էին տիրում գնդակին, քան նախորդ հանդիպումներում: Այդ առումով նույնպես բավարարված եմ»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է վան Գալի խոսքերը: