International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում կայացած «Ռեալ»-«Ռոմա» խաղից առաջ հռոմեական ակումբի կիսապաշտպան Սեյդու Կեյտայի և մադրիդցիների պաշտպան Պեպեի միջև միջադեպ է տեղի ունեցել:
Կեյտան հրաժարվել է սեղմել Պեպեի ձեռքը, ինչպես ընդունված է, խաղից առաջ: Այնուհետև` կրքերը բորբոքվելուց հետո ջրով լի շշով հարվածել է նրա դեմքին:
Հիշեցնենք` 2011 թվականին, երբ Կեյտան հանդես էր գալիս «Բարսելոնա»-ի կազմում, մեղադրել էր Պեպեին` իրեն կապիկ անվանելու համար:
101greatgoals.com-ը հայտնում է, որ Կեյտայի այս դրսևորմանը պորտուգալացի ֆուտբոլիստը պատասխանել է ժպիտով: