Իրաքի Մոսուլ քաղաքից «Իսլամական խալիֆայության» գրոհայինների կողմից արտաքսված և Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում թաքնված քրիստոնյաները ցույց են անցկացրել Էրբիլում ՄԱԿ-ի շենքի մոտ՝ պահանջելով քրիստոնյա փախստականների խնդիրների քննարկում: Այս մասին հայտնում է Basnews-ը:
Ցուցարարները դիմել են դաշնային կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ բոլոր կրոնական փոքրամասնությունների հասցեին իսլամիստների կողմից ուղղվող սպառալիքներին ու բռնությանը արձագանքելու խնդրանքով:
Ցույցը սկսվել էր քրիստոնեական Անկավե շրջանից և ավարտվել ՄԱԿ-ի առաքելության շենքի մոտ, որտեղ ցուցարարները կոչ են արել դաշնային կառավարությանը պատասխանատվություն ստանձնել քրիտոնյաների պաշտպանության համար փոխհատուցում տրամադրել իսլամիստների կողմից առգրավված կացարանների համար:
Հուլիսի 18-ին «Իսլմական խալիֆայության» գրոհայինները, ովքեր զավթել էին Մոսուլը, քաղաքի քրիստոնյաներին կանգնեցրել էին ընտրության առջև՝ ընդունել իսլամ կամ ընտանիքի համար 450 դոլար վճարել՝ քաղաքում մնալու իրավունքի համար, այլապես քաղաքը պետք է լքեին 24 ժամում: