Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

«Լևոն Տեր-Պետրոսյան – Ռոբերտ Քոչարյան զույգը լուրջ իրավիճակ կարող է փոխել, նրանք պետք է մի սեղանի շուրջ նստեն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

 -Պարոն Իսագուլյան,ձերբակալվել է հայ բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը: Մինչև այսօր տարբեր գնահատականներ են հնչել,ընդհուպ Կոմանդոսի խոսքերով՝սա կարող է Ադրբեջանի պատվերը լինել: Դուք ի՞նչ եք կարծում, կա՞արդյոք քաղաքական ենթատեքստ այդ գործում:

 –Ի սկզբանե բացառենք Ադրբեջանի մասնակցությունն այսամենում: Ռուսաստանն այն երկիրը չէ, որտեղ Ադրբեջանի նման պետություններըկարող ենինչ-որ բան պատվիրել,և տվյալ երկիրն էլ կալանավորի իր քաղաքացուն:

Երկրորդ՝քաղաքականությունն ու գործարարությունը բավական փոխկապակցված են,և ցանկացած գործարար,կամա թե ակամա,ինչ-որ առումով քաղաքականության մեջ առկա է, առավել ևս նրանք, ովքեր տիրապետում են բավական լուրջ միջոցների և ունեն բավական լուրջ բիզնես:Բացառություն չէ նաև բարերար Լևոն Հայրապետյանը, որի գործունեության հիմնական վայրը Ռուսաստանի Դաշնությունն է:Ոչ միայն Լևոն Հայրապտյանը, այլև ցանկացած գործարար իր գործունեության ընթացքում,կամա թե ակամա,որոշակի օրենքներ է խախտում.եթե ցանկացած գործարար գործունեություն մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի, ապա տվյալ գործարարի նկատմամբ կարելի է անպայման քրեական գործ հարուցել և որոշակի միջոցառումներ ձեռնարկել:Երբ գործարարությունն ու քաղաքականությունը ինչ-որ կետում սկսում են հակադրվել, ապա անպայման ի հայտ են գալիս ուսումնասիրություններ, հետազոտություններ,ստուգումներ, որի պարագայում հնարավորէ քրեական գործեր հարուցել:

Այդ առումով ես կարծում եմ, որ Լևոն Հայրապետյան-Ռուսաստանի Դաշնության վերնախավ անպայման եղել է պայմանավորվածություն, որը հետագայում չի կատարվել,և այդ չկատարման հետևանքովեղել են ստուգումներ,հայտնաբերվելենխախտումներ, և Լևոն Հայրապետյանը կալանավորվելէ: Լինեինուրիշ պայմաններ՝նման երևույթներինուշադրություն չէին դարձնի,և չեմ կարծում, որ Լևոն Հայրապետյանը միտումնավորէ խախտել այդ օրենքները, նա այն մարդը չէ, բավական առողջ դատող, բավական բանիմաց է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բավական սրտացավ մարդ է:

Արցախում վարչապետի մակարդակով արվեցին շատ հստակ հայտարարություններ՝կապված Լևոն Հայրապետյանի հետ, իսկ Հայաստանի քաղաքական վերնախավը տարօրինակ ձևով լռեց: Նշանակում է՝այն պայմանավորվածությունը, որեղել է ռուսական քաղաքական շրջանակների և Լևոն Հայրապետյանի միջև,չի կատարվել Հայաստանի քաղաքական իշխանության պատճառով: Թե Լևոն Հայրապետյանին որոշ բաներենարտոնվել,և նա այդ մասին տեղեկացրել է Հայաստանի քաղաքական իշխանություններին,և նրանք էլ որոշել են հակադրվել ռուսական քաղաքական շրջանակների ցանկություններին, ցավոք սրտի՝Լևոն Հայրապետյանն էլ հավատացել Հայաստանի իշխանություններին:

Այդ դեպքում ինչո՞ւ է լռում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայտնի եննրա ու Լևոն Հայրապետյանի բավական մտերմիկ հարաբերությունները:

 –Միշտ չէ՝այն, ինչ անում ես,դրա մասին պետք է բարձրաձայնես:Իշխանությունները այլ խնդիր է, բայց ենթադրենք՝Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ քայլերէ ձեռնարկում.Ի՞նչ կարիք կա այդ մասին բարձրաձայնել կամ դարձնել քաղաքական դիվիդենտներ հավաքելու խնդիր: Սա այդ պարագան չէ, Լևոն Հայրապետյանը շատ լավ մարդ է , բավական լավ հարաբերություններ է ունեցել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև շատ-շատերի հետ, և նրանք, ովքեր այդ հարաբերությունների մեջ ճանաչել են Լևոն Հայրապետյանին, այսօր ամեն ինչ անում են, որ նրան ազատեն, այդ թվում՝ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 -Վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքն այդ ձերբակալությանն արդյո՞ք հեգնական չէր: Նա հայտարարեց, որ եթե հանցանք են գործում,ապա պետք է կալանավորվեն, վաղն էլ կարող է Սիմոնն ու Բարխուդարը կալանավորվեն։Այսինքն՝ բավական չէ, որ չեն աջակցում, դեռ մի բան էլ հեգնում են…

 –Ես կարծում եմ, որ հավասարապես կարելի է տալ նաև Հովիկ Աբրահամյանի անունը, եթե խոսքն օրենքի խախտման պատճառով մարդկանց հնարավոր կալանավորման մասին է, ապա վստահորեն կարող եմ ասել, որ այն խախտումից, որի համար իբրև թե կալանավորել են Լևոն Հայրապետյանին,հազար անգամ ավելի լուրջ խախտումներ արել է Հովիկ Աբրահամյանը: Եվ նման վերաբերմունքը հայ գործարարի նկատմամբ, որը նաև Լեռնային Ղարաբաղի համար հազարապատիկ ավելին է արել, քան Հովիկ Աբրահամյանն իր ամբողջ կառավարությունով վերցրած.իսկապեսդա ճիշտ արտահայտություն չէ:

ԼՂ վարչապետը հստակ հայտարարեց աջակցության մասին, բավական դրական խոսքեր ասաց, կարծում եմ՝նույնը կարող էր անել նաև Հովիկ Աբրահամյանը: Գուցե Հ․ Աբրահամյանը նախագահից հրահանգ ունի, որ չասի նման բան, բայց այն,որ նման արտահայտություն Հայաստանի վարչապետի բերանից չպետք է հնչեր՝ սա միանշանակ է:Կարծում եմ՝ժամանակը կգա,և բոլորն իրենց ասածների համար ինչ-որ ատյանների առաջ պատասխան կտան։

-Դառնանք ներքաղաքական զարգացումներին: Վերջերս հրատապ հարցազրույցով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահը: Ի թիվս արտաքին քաղաքական մի շարք խնդիրների՝նա կրկին բարձրաձայնեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ՝ ընդգծելով, որ իշխանությունները ԲՀԿ-ի հանդեպ հնարավոր է՝ճնշումներ գործադրեն: Ի՞նչ մտավախություն ունի Լևոն Տեր-Պետրոսյանը: Գուցե վախենումէ, որ ԲՀԿ-ն չարդարացնի քառյակի հույսերը և փողոց դուրս չգա՞:

 –Ես չեմ կարծում, թե մտավախությունն այդ տեսանկյունից է.Ընդհակառակը,իշխանությունների համար քառյակից պոկելու ամենաանհրաժեշտ ուժը ԲՀԿ-ն է՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Եթե պատկերացնենք քառյակն առանց Գագիկ Ծառուկյանի, ապա առաջանում են բավական լուրջ խնդիրներ,և ընդհակառակը՝եթե դիտարկում ենք ԲՀԿ-ին իշխանությունների կողքին, ապա նրանք ստանում են բավական լուրջ առավելություններ:

Հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ իշխանությունները ցանկացած ներքաղաքական սրացման դեպքում կարող են գնալ ամենաանկախատեսելի քայլերի,կարծում եմ՝Լևոն Տեր-Պետրոսյանի այս հարցազրույցն այնմասինէ վկայում, որ լինելու է աջակցություն և նրանք «Բարգավաճ Հայաստան»-ինմենակ չեն թողնելու: Չգիտեմ՝դրա անհրաժեշտությունը ԲՀԿ-ն ունի՞, թե՞չէ, բայց եթե քառյակ են ու որոշել են միասնաբարխնդիրներ լուծել,կարծում եմ՝այդ առումով նման հարցազրույց տալը տեղին էր,և Լևոն Տեր-Պետրոսյանը,կարելի է ասել,կանխարգելիչ հայտարարություն է արել:

Շատ է խոսվում այն մասին, որ հնարավորէ՝թեժ աշնան հանրահավաքներին երկրորդ նախագահն էլ ինչոր չափով մասնակցություն ունենա: Նա ևս բարձրացնում է այն խնդիրները, որ հուզում են քառյակին: Արդեն այս աշնանը նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

Ես երբեք որևէ հնարավորություն չեմ բացառել,առավել ևս՝ես ինքս ջատագովն ու աջակիցն եմ այն բանի, որ երկրորդ նախագահը շատ ավելի ակտիվանա: Դա բոլոր առումներով ճիշտ է, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը,իրենց նախագահության շրջանն ավարտելով,չեն ավարտել իրենց առաքելությունը պետության ու ժողովրդի առաջ:Եթե նրանք իրենց կառավարման տարիներին ապահովել են տնտեսական աճ, հաղթանակներ,և հիմա տեսնեն, որ երկիրը գնում է կործանման,ու ասեն՝մենք մեր կատարելիքն արել ենք ու անելիք չունենք, ապա նրանց ցանկացած մեկը ցանկացած ածականներով կարող է պիտակավորել:Այդ առումով ես կարծում, որ նրանց ակտիվացումը շատ անհրաժեշտ ու կարևոր է: Ես նույնիսկ ավելին եմ կարծում, որ երկուսի համագործակցությունն է այսօր շատ կարևոր՝ մոռանալով իրենց բոլոր ներկա ու նախկին տարաձայնությունները, որովհետև երբ խաղադրույքը հայրենքն է, պետության կորստի վտանգը՝այլևս որևէ անձնական հարաբերություն չի կարող խոչընդոտել, որ նրանք նստեն նույն սեղանի շուրջը, հարցր քննարկեն և միասնաբարհանդես գան և՛ քառյակի կազմով, և՛ առանձին: Ես կարծում եմ՝Լևոն Տեր –Պետրոսյան -Ռոբերտ Քոչարյան զույգը, տանդեմը լուրջ իրավիճակ կփոխի Հայաստանում և՛ քաղաքական , և՛ տնտեսական կյանքում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում