Հարձակվող Էդին Ջեկոն հայտնել է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: 28-ամյա բոսնիացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 26 գոլ է հեղինակել: Նա տեղափոխվել է 2011 թվականին: «Քաղաքայիններ»-ը 27 մլն ֆունտ են վճարել «Վոլսֆբուրգ»-ին Ջեկոյի տրանսֆերի դիմաց:
«Կարող եմ ասել, որ ես երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթի»-ում: Ներկայումս ակումբի հետ նոր պայմանագիր ենք քննարկում: Կտեսնենք, թե ինչ կլինի, բայց կարևորն այն է, որ երջանիկ եմ «Սիթի»-ում»,-Daily Mail-ը մեջբերում է Ջեկոյի խոսքերը: