Իտալական «Ռոմա»-ն նվազագույն` 1:0 հաշվով առավելության է հասել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ International Champions Cup մրցաշարի շրջանակներում կայացած խաղում: Հանդիպման միակ գոլը 58-րդ րոպեին հեղինակել է հռոմեական ակումբի ավագ Ֆրանչեսկո Տոտին:
«Ռոմա»-ն առաջին հաղթանակը տարավ մրցաշարում և A խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը:
A խմբի առաջատարն է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը հաղթահարել է Միլանի «Ինտեր»-ի արգելքը: