Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ ավանդական ձեռքսեղմումը վտանգավոր է առողջության համար և պետք է այն փոխարինել բռունցքների հարվածով: Հետազոտության հիմքում եղել են ձեռքերի հիգիենայի բազմաթիվ թեստերը:
Հետազոտողներն այնուհետև ուսումնասիրել են ձեռքերով տարբեր կերպ ողջունելու ժամանակ փոխանցվող ցուպիկաձև մանրէների քանակը: Ամենավտանգավորը եղել է ձեռքսեղմումը՝ հայտնում է Fedpost-ը:
Ամենահիգիենիկը եղել է բռունցքներով հարվածը, որը փոխանցվող մանրէների թիվը կրճատել է 90%-ով: