1768 թվականի հուլիսի 30-ին անգլիացի գիտնականների արշավախումբը՝ Ջոզեֆ Բենքսի գլխավորությամբ, «Էնդևոր» նավով դուրս է եկել Խաղաղ օվկիանոս:
Նավի նավապետը Ջեյմս Կուկն էր՝ առաջին մարդը, ով հատեց Հարավային Սառուցյալ օվկիանոսը և ապացուցեց, որ հարավային մայրցամաքը՝ Ավստրալիան, ամենևին էլ այնտեղ չէ, որտեղ փնտրել են նախկինում:
1770-ի ապրիլի 19-ին արշավախմբի նավը մոտեցավ մայրցամաքին՝ սկսելով լողալ դրա արևելյան ափի երկայնքով:
Ապրիլի 28-ին Կուկի նավը խարիսխ է գցել Բոտանի ծովածոցում: Այստեղ արևադարձային տենդի զոհ են դարձել նավաստու 30 ուղեկիցներ: Նավն Անգլիա է ժամանել 1771-ին: