ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է պաշտպանական, էներգետիկ և ֆինանսական ոլորտներում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ գրում է Korrespondent.net-ը:
«Դա նոր սառը պատերազմ չէ: Հարցն այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել, որ Ուկրաինան կարող է ունենալ սեփական ուղին»,- հայտարարել է Օբաման:
«Մենք կաջակցենք ուկրաինացիներին»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Համաձայն Օբամայի հայտարարության՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կլինեն ուժեղացված: