Twitter սոցցանցի մաքուր կորուստը 2014 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով աճել է 3.5 անգամ՝ հասնելով 144.6 մլն դոլարի՝ 2013-ի նույն ժամանակահատվածի 42.2 մլն կորստի դիմաց: Այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ընկերության կապիտալիզացիան կազմում է 22.6 մլրդ դոլար:
Twitter-ի եռամսյակային եկամուտն ավելացել է ավելի քան երկու անգամ (125%) և կազմել 312.2 մլն դոլար: Եկամուտը գովազդից կազմել է 277 մլն դոլար՝ ավելանալով 129 տոկոսով: Ընկերությունը նշում է, որ եկամտի 81 տոկոսը բաժին է ընկնում բջջային գովազդին:
Միկրոբլոգների ցանցի ամսական ակտիվ լսարանը հասել է 271 մլն մարդու՝ ցուցաբերելով 24 տոկոսի աճ: