«Աշխարհում չկա ընկերությունից բացի՝ ավելի լավ ու հաճելի բան. ընկերությունը կյանքից բացառելը նման է աշխարհն արևի լույսից զրկելուն». Ցիցերոն
Ընկերության միջազգային օրը երիտասարդ տոն է: Դրա անցկացման մասին որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2011-ի ապրիլի 27-ին:
ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է օրը նշել՝ համապատասխան այս կամ այն երկրի մշակութային ավանդույթների: ՄԱԿ-ի բանաձևում հատկապես ընդգծվում է նոր տոնի կարևորությունը տարբեր ժողովուրդների միջև ընկերական հարաբերությունների ամրապնդման գործում: