ԱՄՆ-ի Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիան նախկին մարզիկների հայցերով 70 միլիոն դոլար կվճարի: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով՝ այդ գումարները կտրամադրվեն ուղեղի ցնցման երտարատև ազդեցության ուսումնասիրությանը, գրում է BBC-ն:
Բժիշկները հավատացնում են, որ գլխի սպորտային վնասվածքները հիշողության կորուստ, ընկճախտ և ներգանգային բարձր ճնշում են առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր արդեն երկար ժամանակ սպորտով չեն զբաղվել:
Ինչպես նշում են ասոցիացիայում՝ վճարման մասին որոշումը դեռ պետք է հավանության արժանանա դաշնային դատարանի կողմից:
Հուլիսին դատարանը բավարարել է Ֆուտբոլի ազգային լիգայի դեմ ուղղված նմանատիպ հարյուր միլիոնավոր դոլար արժողությամբ հայցը: