ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ նա Ռուսաստանին մեղադրել է միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման մասին պայմանագիրը խախտելու մեջ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեստին:
«Դա այն բանի ցուցանիշն է, որ հարցը ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների լուրջ ուշադրության կարիքն ունի»,- ասել է նա` ընդգծելով, որ ԱՄՆ-ը հակված է պայմանագրի կատարմանը, իսկ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները:
Վաշինգտոնում հստակեցրել են, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է «չունենալու, չարտադրելու և չփորձարկելու 500-5.5 հազար կմ հեռահարության ունեցող թևավոր հրթիռներ կամ չունենալու և չարտադրելու նման հրթիռների համար մեկնարկային կարգավորումներ» պարտականությունները խախտելու մեջ: