Բելառուս կամավորների «Հետապնդում» ջոկատը պատրաստվում է մեկնել Ուկրաինայի արևելք` ռուսամետ գրոհայինների դեմ պայքարի համար: Այս մասին ասվում է կամավորական ջոկատի Facebook-յան հաղորդագրությունում:
«Օրերս տղաներին տրվել են անհրաժեշտ ռազմական իրերը` զրահաբաճկոններ, տակտիկական ակնոցներ, ձեռնոցներ, սռնակալներ և այլն: Առջևում մեզ սպասվում է այս և ուրիշ խմբերի զինումը»,- ասվում է հաղորդագրությունում: