ԱՄՆ նոր նախագահ դառնալու համար ամենամեծ շանսերն ունի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես ցույց է տվել CNN-ի հարցումը` 2016-ի նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում նա կհաղթի հանրապետական թեկնածուին` Միթ Ռոմնիին:
Համաձայն հարցման` եթե ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի ունենային այսօր, և Միթ Ռոմնիի հակառակորդը դառնար գործող նախագահ Բարաք Օբաման, ապա Ռոմնին կարող էր ստանալ ձայների 53 տոկոսը: Ռոմնին սակայն հնարավորություն չունի հաղթելու դեմոկրատ Հիլարի Քլինթոնին: Նշվում է, որ այս դեպքում Քլինթոնին կնախընտրեին բնակչության բոլոր շերտերը` նրան տալով ձայների 55 տոկոսը:
Հիլարի Քլինթոնը դեռևս չի հաստատել նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը: Այս առումով ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն ասել է, որ «նրան անհրաժեշտ է մտածել` որոշում ընդունելու համար»: