ԵՄ երկրների առաջնորդները համաձայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել, որն առնչվում է նավթային արդյունաբերության, ֆինանսական, պաշտպանության և տեխնոլոգիական ոլորտների հետ: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Բրյուսելի դիվանագետներին:
Դևիդ Քեմերոնը և ԵՄ այլ առաջնորդներ երկուշաբթի օրը համաձայնել են, որ Մոսկվան Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելու համար «ավելի բարձր գին պետք է վճարի»:
Որոշ ռուս բարձրաստիճան քաղաքական գործիչներ և ձեռնարկատերեր, ինչպես նաև մի շարք ընկերություններ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով արդեն ԵՄ-ի պատժամիջոցների ներքո են գտնվում: