Հանրահայտ բրազիլացի մոդել Ժիզել Բունդխենը շարունակում է համագործակցել Colcci բրենդի հետ և ներկայացնում է դրա նոր գարուն-ամառ 2015 հավաքածուն, գրում է Viva.ua-ը:
Միայն վերջերս էինք վայելել Ժիզել Բունդխենի մասնակցությամբ Balenciaga նորաձևության տան գովազդային արշավը, իսկ այժմ սուպերմոդելը իր ամբողջ գեղեցկությամբ ներկայացրել է բրազիլական Colcci բրենդը:
Նկարահանումները կայացել են Մայամիի շքեղ լողափերից մեկում, բնապատկերներն ամբողջովին համապատասխանում են Colcci-ի նոր հավաքածուի ոճին: Լուսանկարներում Ժիզելը հանդես է գալիս էլեգանտ տոպերով, գծավոր կիսաշրջազգեստներով և պլատֆորմով բոկոտիկներով: