30-ամյա ամերիկյան դերասանուհի Միլա Կունիսը հայտնվել է պապարացիների օբյեկտիվում՝ ապշեցնելով իր մեծ փորիկով:
Օրեր առաջ սիրահար զույգը՝ Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը, նորից հայտնվել են ամերիկյան պապարացիների ուշադրության կենտրոնում: Ապագա ծնողները իհարկե չեն ուրախացել, բայց պապարացիներից թաքնվել էլ չի հաջողվել: Առաջին բանը, որ աչքի է ընկնում այդ լուսանկարները դիտելիս, Միլա Կունիսի հսկայական փորիկն է, որը նա ընդգծել է քիպ շապիկով: Դերասանուհու կերպարը լրացրել է ծաղկավոր ու երկար կիսաշրջազգեստը: